Աշխատանքներ են տարվել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և ՀՀ-ի դեմ․ Կաթողիկոսը՝ Բաբայանին - RadioVan.fm

Онлайн

Աշխատանքներ են տարվել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և ՀՀ-ի դեմ․ Կաթողիկոսը՝ Բաբայանին

2021-09-10 20:03 , Политика, 941

Աշխատանքներ են տարվել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և ՀՀ-ի դեմ․ Կաթողիկոսը՝ Բաբայանին

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր աթոռից։

Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, որով հնարավորություն է ընձեռնվում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և հիմնախնդիրները։ Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է նախարարին, որ այս շրջանում Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նշել է նաև, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահին տեղեկացվել է Մայր Աթոռի կողմից Արցախի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման գործում իրականացվող աշխատանքների մասին։

Նախարար պարոն Դավիթ Բաբայանն իր խոսքում ընդգծել է, որ Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցությունը և մեծապես կարևորել ու գնահատել այն։ Վերջինս նաև ընդգծել է նման համաժողովների կազմակերպման կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր է Արցախն առավել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում։

Лента

Рекомендуем посмотреть