Խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի․ Մուրադով - RadioVan.fm

Онлайн

Խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի․ Մուրադով

2021-09-10 14:07 , Политика, 1540

Խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի․ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել այս տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուստամ Մուրադովն ընդգծել է, որ իրենց աշխատանքին գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը։

«Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Իհարկե, կան շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում: Հետևաբար, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Մուրադովը:

Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում իր առաքելությունն ավարտածգեներալ-լեյտենանտը նաև նշել է, որ ռուս խաղաղապահներն Արցախում կմնան հինգ տարի, ինչպես նշված է եռակողմ համաձայնագրում, հետագայում երկարաձգման որոշում կկայացվի։

Հիշեցնենք՝ Ռուստամ Մուրադովը խաղաղապահ առաքելությամբ Արցախում էր 2020-ի նոյեմբերից՝ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում Պուտին-Փաշինյան-Ալիև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարության համաձայն։

Արցախում խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատարին փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։

Лента

Рекомендуем посмотреть