«Եթե ժամանակին արած լինեինք այն, ինչ անում ենք հիմա՝ պարզապես կսիրահարվեինք բանակին ու բանակային կյանքին»․ պահեստազորայինները՝ վարժանքների մասին - RadioVan.fm

Онлайн

«Եթե ժամանակին արած լինեինք այն, ինչ անում ենք հիմա՝ պարզապես կսիրահարվեինք բանակին ու բանակային կյանքին»․ պահեստազորայինները՝ վարժանքների մասին

2021-09-09 15:23 , Общество, 1299

«Եթե ժամանակին արած լինեինք այն, ինչ անում ենք հիմա՝ պարզապես կսիրահարվեինք բանակին ու բանակային կյանքին»․ պահեստազորայինները՝ վարժանքների մասին

Պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման նպատակով Հայաստանում մեկնարկած եռամսյա վարժանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

«Որոշ բաներ հիշում ենք, որոշները մոռացել էինք՝ վերհիշում ենք, բայց շատ բաներ հենց հիմա սովորում ենք։ Պետք է արձանագրենք, որ, եթե ժամանակին արած լինենք այն, ինչ անում ենք հիմա, պարզապես կսիրահարվեինք բանակին ու բանակային կյանքին»,-«Զինուժ մեդիա»-ի հրապարակած տեսանյութում ասում է վարժական հավաքների մասնակիցներից մեկը։

«4 երեխա ունեմ՝ ինձ չէին ներգրավել, դիմում եմ գրել, որ մասնակցեմ։ Շնորհակալ եմ հրամանատարներին, որ ամեն ջանք չեն խնայում, թե՛ մարտական հերթապահության, թե՛զորավարժությունների, թե՛ գիտելիքներ ձեռք բերելու առումով, ու արդյունքը ես տեսնում եմ»,-ընդգծում է մեկ այլ պահեստազորային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Հայաստանում եռամսյա վարժական հավաքները մեկնարկել են օգոստոսի 25-ից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը։ Սեպտեմբերի 15-ից էլ եռամսյա նոր վարժանքներ կսկսվեն, կներգրավվի մինչև 869 քաղաքացի։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դրանցում ներգրավված պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններն, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Նշվել էր, որ հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն։

Лента

Рекомендуем посмотреть