Ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող որևէ երևույթից. Նախարարը շրջաբերական է տարածել - RadioVan.fm

Онлайн

Ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող որևէ երևույթից. Նախարարը շրջաբերական է տարածել

2017-04-14 15:35 , Образование, 2134

Ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող որևէ երևույթից. Նախարարը շրջաբերական է տարածել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ:

ԿԳՆ շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Մայիսի 26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել ծնողների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների տակ քողարկված պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը և սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող և ավելորդ շքեղություններ առաջացնող որևէ երևույթից»:

Лента

Рекомендуем посмотреть