ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ 4 օր ոչ աշխատանքային կլինի․ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվում է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ 4 օր ոչ աշխատանքային կլինի․ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվում է

2021-09-08 16:11 , Общество, 1564

ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ 4 օր ոչ աշխատանքային կլինի․ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվում է

Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի ընդունումը պայմանավորված է սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության տոնով, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ «ՀՀ Անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ»:

«Անկախության օրը գունագեղ տոնակատարություն կլինի. Այն, նախևառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-իր հերթին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հստակեցնելով, որ ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ 4 օր ոչ աշխատանքային կլինի:

Այդպիսով՝ սեպտեմբերի 18-22-ը՝ շաբաթ օրվանից մինչև չորեքշաբթի, կլինի ոչ աշխատանքային։

Лента

Рекомендуем посмотреть