Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերելէևս 2 հայ զինծառայողի աճյուն:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) նշում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ընդգծվում է, որ զինադադարից հետո՝ անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Գերատեսչության փոխանցմամբ՝ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկություն։