Սարի թաղի տներից մեկում կերուխումն ավարտվել է տան 20-ամյա բնակչի դանակահարությամբ - RadioVan.fm

Онлайн

Սարի թաղի տներից մեկում կերուխումն ավարտվել է տան 20-ամյա բնակչի դանակահարությամբ

2021-09-07 18:56 , Право, 1288

Սարի թաղի տներից մեկում կերուխումն ավարտվել է տան 20-ամյա բնակչի դանակահարությամբ

Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարություն է եղել: Քաղաքացուց այդ մասին ահազանգը ոստիկանություն ստացվել սեպտեմբերի 6-ին, ժամը 21-ին։ Այնուհետ ստացվել է նաև հիվանդանոցային ահազանգ. հաղորդվել է, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը:

Վնասվածքը ծանր է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով:

«Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց նշված հասցե։

Իսկ մինչ այդ Էրեբունու քրեական հետախույզներն արդեն ստացել էին օպերատիվ տվյալ, և դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ:

Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են»,-մանրամասնում են ոստիկանությունից:

Лента

Рекомендуем посмотреть