ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ կից գրելով․
«COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները, ուստի պետք է լինենք էլ ավելի զգոն` նրանց COVID-19-ով պայմանավորված բարդություններից հեռու պահելու համար:
Զգուշավորության պարզ կանոններին հետևելով և պատվաստվելով` ուղղակիորեն մասնակցում ենք այդպայքարին»:
Առողջապահության նախարարը, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ սեկվենավորված 64 նմուշից հայտնաբերվելէ 51 «Դելտա», 9 բրիտանական շտամ։