Ադրբեջանական կողմի կրակոցներից տուժել է Թաղավարդի՝ անչափահաս երեխա ունեցող բնակիչներից մեկի տունը. Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական կողմի կրակոցներից տուժել է Թաղավարդի՝ անչափահաս երեխա ունեցող բնակիչներից մեկի տունը. Արցախի ՄԻՊ

2021-09-07 16:01 , Право, 1165

Ադրբեջանական կողմի կրակոցներից տուժել է Թաղավարդի՝ անչափահաս երեխա ունեցող բնակիչներից մեկի տունը. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության (ԱՀ) մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։

«Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա։ Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել»,-մանրամասնում է Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։

Արցախի ՄԻՊ-ը ընդգծում է՝ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։

«Արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը՝ մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է հանդիսանում նման դեպքերի կրկնության համար։ Խիստ օրակարգային է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննությունը, այդ թվում ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ»,-ասված է Գեղամ Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть