Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տարածած համատեղ հաղորդագրությամբ հայտնում են, որ մշակել և Սահմանադրական դատարան (ՍԴ) են ներկայացրել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը։ Ընդգծվում է, որ այդ ամենի հետևանքովխոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում էպատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը։