Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ այսօր հնարավորություն ունենք ապրելու հայրենի հողում․ Արցախի նախագահը պարգևներ է հանձնել - RadioVan.fm

Онлайн

Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ այսօր հնարավորություն ունենք ապրելու հայրենի հողում․ Արցախի նախագահը պարգևներ է հանձնել

2021-09-06 18:42 , Политика, 1039

Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ այսօր հնարավորություն ունենք ապրելու հայրենի հողում․ Արցախի նախագահը պարգևներ է հանձնել

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ։

Այցի ընթացքում երկրի ղեկավարը հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։

«Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը և այսօր հնարավորություն ունենք ապրելու և արարելու հայրենի հողում։ Ուստի մենք պարտավոր ենք շենացնել այն և արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար՝ նրանցդաստիարակելովհայրենասիրական ոգով»,-իր խոսքում նշել է նախագահը՝ իր խորին երախտագիտությունը հայտնելով ներկաներին։

Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ պետությունը մշտապես գտնվելու է հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների ընտանիքների կողքին։

Лента

Рекомендуем посмотреть