«Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց»,-այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ռուսաստանի Դաշնության սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Խորհրդարանի լրատվության վարչության փոխանցմամբ՝ նա, միաժամանակ, երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար: