Բռնազավթված Վարանդայի օդանավակայանն առաջին օդանավերն է ընդունել - RadioVan.fm

Онлайн

Բռնազավթված Վարանդայի օդանավակայանն առաջին օդանավերն է ընդունել

2021-09-06 17:38 , Политика, 1394

Բռնազավթված Վարանդայի օդանավակայանն առաջին օդանավերն է ընդունել

2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայում (Ֆիզուլի) կառուցված միջազգային օդանավակայանը սեպտեմբերի 5-ին առաջին օդանավերն է ընդունել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջին փորձնական թռիչքներն իրականացրել են «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի A340-500 մարդատար և ադրբեջանական Silk Way ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար օդանավերը։

Նշվում է, որ Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղու շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, դրա երկարությունը 3 հազար մետր է, լայնությունը՝ 60:

Նշվում է, որ օդանավակայանի ուղևորատար տերմինալի շինարարությունը ևս ավարտին է մոտենում, այն կարող է շահագործման հանձնվել արդեն առաջիկա շաբաթներին։

Օդանավակայանն, ըստ Ադրբեջանի կառավարության, համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (IKAO) բոլոր պահանջներին, ինչը թույլ է տալիս այնտեղ ընդունել աշխարհում այս պահին գոյություն ունեցող բոլոր տեսակի օդանավերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նշյալ օդանավակայանում սեպտեմբերի 5-ին կկատարվի առաջին փորձնական թռիչքը։

Лента

Рекомендуем посмотреть