Դատական հայց ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով - RadioVan.fm

Онлайн

Դատական հայց ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով

2021-09-06 15:29 , Право, 1433

Դատական հայց ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ Սերժ Սարգսյանի  պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով

Փաստաբան Ամրամ Մակինյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի: Պահանջն է՝ հերքել Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, թե ՀՀ երրորդ նախագահը Բադեն-Բադենում միլիոնավոր դոլարներ էկրվել։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պահանջում են հերքումը ներկայացնել այն ամբիոնից, որից հնչեցվել է, այսինքն՝ Ազգային ժողովի։

Նրա փոխանցմամբ՝ հայցադիմումը բավականին ծավալուն է, ներկայացրել են բոլոր հիմնավորումները, որոնց ուժով, համոզված են, դատարանն իրենց հայցը բավարարելու է և պարտավորեցնելու է իշխանական պատգամավորին հերքել տեղեկությունները:

Պաշտպանի գնահատմամբ՝ «այս իշխանությունները մինչև իշխանության գալը գեներացրել են շատ մեծ քանակությամբ սուտ, ատելություն, դրա արդյունքում կարողացել են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների», սակայն իրենք այսօրվանց ազդարարում են ստի վերջը և այսուհետ գնալու են բոլոր ստերի հետևից ու չեն հանդուրժելու դրանց տարածումը տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։

Մակինյանը հավելել է, որ, որպես վնասի փոխհատուցում, պահանջ են ներկայացրել Խաչատուր Սուքիասյանից վճարել մեկ միլիոն դրամ, որն ամբողջությամբ պետք է ուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Лента

Рекомендуем посмотреть