Հավաքների մասնակիցներին տրվել են համապատասխան հրահանգներ․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հավաքների մասնակիցներին տրվել են համապատասխան հրահանգներ․ ՊՆ

2021-09-03 17:46 , Общество, 1054

Հավաքների մասնակիցներին տրվել են համապատասխան հրահանգներ․ ՊՆ

Եռամսյա վարժական հավաքների շրջանակում անձնակազմի հանգիստը ակտիվ և արդյունավետ կազմակերպելու, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գնդապետը զրուցել է տարբեր հարցերի շուրջ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

Հիշեցնենք՝ Հայաստանում եռամսյա վարժական հավաքները մեկնարկել են օգոստոսի 25-ից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դրանցում ներգրավված պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններն, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Նշվել էր, որ հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն։

Կառավարության երեկվա որոշմամբ՝ մեր երկրում սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր վարժանքներ կսկսվեն, կներգրավվի մինչև 869 քաղաքացի։

Лента

Рекомендуем посмотреть