«Հիվանդ երևակայության արդյունք է»․ պաշտոնական Բաքուն՝ Փաշինյանի՝ Արցախի անկախության 30-ամյակի ուղերձի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հիվանդ երևակայության արդյունք է»․ պաշտոնական Բաքուն՝ Փաշինյանի՝ Արցախի անկախության 30-ամյակի ուղերձի մասին

2021-09-03 15:29 , Политика, 1417

«Հիվանդ երևակայության արդյունք է»․ պաշտոնական Բաքուն՝ Փաշինյանի՝ Արցախի անկախության 30-ամյակի ուղերձի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 30-ամյակի առթիվ հրապարակված շնորհավորական ուղերձին, խստորեն դատապարտել է այն՝ որակել որպես «անջատողական»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի դիվանագիտական գերատեսչությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «հիվանդ երևակայության արդյունք է» համարել։

«Հայ պաշտոնյաները, որքան ուզում են, կարող են կեղծել պատմական փաստերն ու իրավական նորմերը, սակայն դրանից փաստերը չեն փոխվում։ Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի անբաժան մասը»,-նշել է Բաքվի դիվանագիտական գերատեսչությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ այսուհետ ադրբեջանական տարածքներին ներկայացվող ցանկացած պահանջ և անջատողական միտումներ հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կանխվելու է՝ արժանանալով համարժեք պատասխանի։

Հիշեցնենք՝ երեկ, Արցախի անկախության 30-ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է և այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով, հայտարարել է, որ հակամարտությունը սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա։ Փաշինյանը, միաժամանակ շեշտել է՝ գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Лента

Рекомендуем посмотреть