Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) հաղորդագրություն է տարածել, որով հերքում է, Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել։
ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար: