«Հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով էմաքառում, իսկպայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքումապրելն ու արարելն է»,-այդ մասին ֆեյսբության իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհավորելով իր մարտական ընկերոջ որդուն՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին՝ երկրորդ դստեր՝ Արփիի ծննդյան առթիվ։
Հիշեցնենք՝ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր լուսանկարներ էր հրապարակել՝ հայտնելով, որ այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի օրը, լույս աշխարհ է եկել իր դուստրը։
«Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին: Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին»,-գրել էր Բեգլարյանը: