ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
Համաձայն հրամանի՝ 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով:
Նախարարությունից նշում են, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550
դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների:
Ընդգծվում է, որ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար: