Կութ գյուղի տարածքում այրվում է 15-20 հա խոտածածկույթ, հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով - RadioVan.fm

Онлайн

Կութ գյուղի տարածքում այրվում է 15-20 հա խոտածածկույթ, հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով

2021-09-02 17:44 , Общество, 1083

Կութ գյուղի տարածքում այրվում է 15-20 հա խոտածածկույթ, հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) հայտնում են, որ Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները:

Գերատեսչության փոխանցմամբ՝ կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող, նրանց օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը:

Նշվում է, որ ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա, հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով:

Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա խոտածածկույթ։

Որոշ հատվածներում իրականացվել է հրդեհի տարածման կանխում, և հնարավոր է եղել փրկել ինչպես մեծ քանակությամբ խոտի հակ, այնպես էլ հնձած ու դեռևս չհավաքած խոտ:

Սահմանված է հերթապահություն:

ԱԻՆ-ից հիշեցնում են, որ սեպտեմբերի 1-ի ժամը 00:46-ի դրությամբ, Կութ գյուղի հարակից տարածքում առկա հրդեհի երկու օջախները ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից մարվել էին․ տարածքում հերթապահել էին համայնքապետարանի աշխատակիցները։

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն օրերս ահազանգել էր, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից։ Ընդգծվել էր, որ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ, այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են:

Երեկ էլ հաղորդվեց, որ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերը, այլև ձմեռվա համար բնակիչների պաշարած խոտը։

Лента

Рекомендуем посмотреть