Ադրբեջանում հայրենասիրության մասին նոր օրինագիծ է մշակվում:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Բախտիյար Ալիևը:
«Փաստաթղթի մշակման համար արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, ներկայումս աշխատանքը շարունակվում է: Նոր օրինագծի պատրաստումից հետո այն կարող է ներառվել աշնանային նստաշրջանի օրակարգ»,-ասել է պատգամավորը, որի գնահատմամբ՝ դա շատ կարևոր փաստաթուղթ է։