«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը, որը վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված երեկ առավոտյան ժամը 11։00-ից խափանվել էր, աստիճանաբար վերականգնվում է:
Ընկերությունից նշում են, որ «Արզնի 2-Երևան» ջրատարը վերաշահագործվել է:
«Վեոլիաթիմի մասնագետներն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի առավոտյան հայտարարված ժամին արաբկիրցիները ջրի խնդիր այլևս չունենան»,- ասված է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրությունում։
Նշենք՝ երեկ Արաբկիրի բազմաթիվ հասցեներում անակնկալ կերպով ջրամատակարարումը դադարեցվել էր։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր բնակիչ-բաժանորդներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 1-ին ժամը 11.00-ից մինչև սեպտեմբերի 2-ը 11.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։