33 մարդ է հոսպիտալացվել Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարման հետևանքով - RadioVan.fm

Онлайн

33 մարդ է հոսպիտալացվել Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարման հետևանքով

2021-09-02 15:26 , Общество, 1513

33 մարդ է հոսպիտալացվել Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարման հետևանքով

Այսօր ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ) է գրանցվել Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդմամբ՝ Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է ծառին, կան տուժածներ։

Պատահարի հետևանքով 18 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի բուժկենտրոն, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։

Տուժածներից 14-ը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» , իսկ 1-ը՝ Մասիսի բուժկենտրոն:

ԱԻՆ-ից նշում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։

Лента

Рекомендуем посмотреть