Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։
«Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%) Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին»,-տեղեկացրել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ:
Նշենք՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 7462 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք, ունենք 267 առողջացած, 13 մահվան՝ 13 ելք դեպք, ևս 2 մահ էլ արձանագրվել է այլ հիվանդության պատճառով, թեև պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ։
Այդպիսով՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է 242 750-ի, որոնցից227 293-ն` առողջացած, 4857-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսով վարակված 1157 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 547 898 թեստավորում: