Նոր՝ 2021-2022թթ․ ուսումնական տարվա մեկնակին՝ Արցախի Հանրապետության երեխաների, ուսուցիչների և տեղի բնակիչների անվտանգությունն ապահովել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորամիավորման զինծառայողները։
ՌԴ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) տարածած հաղորդագրությամբ մանրամասնում են, որ Ստեփանակերտի բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում, ինչպես նաև Արցախի Մարտունի և Մարտակերտի շրջաններում ներգրավված են եղել ավելի քան 100 զինծառայողներ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինի փոխանցմամբ՝ 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում Արցախի իրենց պատասխանատվության գոտում գտնվող շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Դիտորդական կետերի պատասխանատվության հատվածներում ռուս խաղաղապահները ապահովում են նաև տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը, իսկ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն Արցախի տարածքով ուղեկցում ենավտոմոբիլային շարասյուները։ Նշվում է, որ այդ ստորաբաժանումները պարեկություն են իրականացնում 5 ուղղությամբ։