«Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը»․ Թաթոյանն ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը»․ Թաթոյանն ուղերձ է հղել

2021-09-01 14:45 , Общество, 1009

«Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը»․ Թաթոյանն ուղերձ է հղել

«Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք»,-այդ մասին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ հղած ուղերձում շեշտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)։

Պաշտպանի ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ,

Գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։

Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք:

Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր Հայրենիքին. սա՛ է այսօրվա մեր պարտադիր հրամայականը:

Հանուն սեփական հզորության և ուժի՝ պետությունն ինքը պետք է բոլորի համար ստեղծի հավասար պայմաններ, որ ոչ մի երեխա դուրս չմնա կրթությունից սոցիալական վիճակի կամ հաշմանդամության պատճառով, որ ներառականությունն ու յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը լինեն մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում։

Գիտելիքը նաև կարծրատիպերից ձերբազատվելու բանալի է։ Մանկավարժների անձնուրաց ջանքերն են սերունդների դաստիարակությամբ ապահովում ճիշտ կրթություն, որ պետք է գնահատել մեծ ակնածանքով:

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ»:

Лента

Рекомендуем посмотреть