2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայում (Ֆիզուլի) կառուցվող միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 5-ին կկատարվի առաջին փորձնական թռիչքը:
Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 3 հազար մետր է, լայնությունը՝ 60 մետր:
Հաղորդվում է, որ ևս երկու օդանավակայան է կառուցվում, մեկը՝ Կովսականում (Զանգելան), մյուսը՝ Բերձորում (Լաչին)։
Կովսականի օդանավակայանի թռիչքուղին, ըստ հրապարակման, կունենա 3 կիլոմետր երկարություն, նախատեսվում է, այն շահագործման հանձնել մինչև 2022 թվականը:
Իսկ Բերձորի օդանավակայանի (թռիչքուղու երկարությունը նախատեսված է երեք կիլոմետր) դիրքը, նշվում է, եզակի է. այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից (Քելբաջար) 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա: