«Ծովային գավաթ» մրցույթի ավարտից հետո Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը Կասպից ծովում համատեղ զորավարժություններ կանցկացնեն ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմի փոխհրամանատար, ծովակալ Սերգեյ Եկիմովը՝ նշելով, որ բոլոր իրադարձություններում հիմնական նպատակը փոխհարաբերություններ մշակելն է, միմյանց հասկանալը:
«Ի վերջո, ծովագնացների գործողությունների հիմքը բարեկամությունն է»,-նշել է նա։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից նշում են, որ ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու են «Մախաչկալա» և «Աստրախան» փոքր հրթիռային ռազմանավերը։