Ադրբեջանցի զինվորները Վայոց ձորի «Գոգի լեռ» կոչվող սարատեղից 75 խոշոր եղջերավոր կենդանի են հափշտակել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցի զինվորները Վայոց ձորի «Գոգի լեռ» կոչվող սարատեղից 75 խոշոր եղջերավոր կենդանի են հափշտակել

2021-08-31 14:42 , Право, 1476

Ադրբեջանցի զինվորները Վայոց ձորի «Գոգի լեռ» կոչվող սարատեղից 75 խոշոր եղջերավոր կենդանի են հափշտակել

8 միլիոն դրամ վարկով գնված 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածելիս մոտեցել են ադրբեջանական դիրքին, կենդանիներից 75-ին զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձրել։

Այդ մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) ահազանգել են տուժած 2 անձինք՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում:

Տուժած բնակիչները տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս խրամատից և մոտենում կենդանիներին:

Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին: Վերջինները զինված են եղել և վտանգի պատճառով գյուղացիները չեն մոտեցել և չեն կարողացել հետ վերադարձնել կենդանիներին:

Քաղաքացիների տեղեկացմամբ՝ դիմել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զորքերին և բանակային կորպուս:

Մարզպետարանից այցելել են և արձանագրել կատարվածը և նշել, որ անհրաժեշտ է կենդանիների վերաբերյալ բանկի և համայնքից տեղեկանքներ ներկայացնել:

Տուժած քաղաքացիների պնդմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն ՀՀ դրամ և չգիտեն, թե ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:

ՄԻՊ-ը շեշտում է՝ մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար:

Лента

Рекомендуем посмотреть