Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում։
Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Տեղեկացվում է, որ արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: