Կարապետյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը - RadioVan.fm

Онлайн

Կարապետյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը

2021-08-30 18:00 , Политика, 1356

Կարապետյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի:

Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:

Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հավելենք՝ Կարապետյանը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, և Թրեյսին էլ Կարապետյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ․ տիկին դեսպանն ընդգծել է, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։

Лента

Рекомендуем посмотреть