Օպերայի հարակից գոտում կանաչի ավելացման, հարմարավետ ճեմուղիների ապահովման, նոր նստարանների, թափոնամանների տեղադրման պահանջով բաց մրցույթ է հայտարարվել - RadioVan.fm

Онлайн

Օպերայի հարակից գոտում կանաչի ավելացման, հարմարավետ ճեմուղիների ապահովման, նոր նստարանների, թափոնամանների տեղադրման պահանջով բաց մրցույթ է հայտարարվել

2021-08-30 17:50 , Общество, 1092

Օպերայի հարակից գոտում կանաչի ավելացման, հարմարավետ ճեմուղիների ապահովման, նոր նստարանների, թափոնամանների տեղադրման պահանջով բաց մրցույթ է հայտարարվել

Ազատության հրապարակի հարակից գոտու վերականգնման և բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանը հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետության ու դիզայնի բաց մրցույթ:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից՝ նախագիծն ընդգրկում է Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված հատվածը, այդ թվում՝ «Կարապի լիճը»:

«Հեղինակները նոր լուծումներ պետք է առաջարկեն առաջին հերթին Օպերայի շենքի հարակից Ազատության հրապարակի ծածկաշերտի համար:

Մրցութային պահանջներից է նաև կանաչապատ ծածկույթի ավելացումը, հետիոտների, այդ թվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարավետ ճեմուղիների և անցուղիների ապահովումը, արտաքին լուսավորության արդիականացումը: Առանձին պետք է մշակվի նաև նստարանների ու թափոնամանների դիզայն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 5-ն է:

Դիմումներն ու առաջարկները պետք է ուղարկել [email protected] էլ-փոստին»,-մանրամասնում են քաղաքապետարանից:

Лента

Рекомендуем посмотреть