Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանությունը հյուպատոսական բաժին դիմող քաղաքացիներին հայտնում է, որ լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացու անձնագրերի տպագրության գործընթացում առաջացել են որոշակի բարդություններ։
Նշվում է, որ տարվում են աշխատանքներ առաջացած խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Դեսպանությունը անձնագրերի ձևակերպման համար կարգով սահմանված ժամկետների խախտման համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։