ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը 40 հազարից դառնում է 100 հազար դրամ - RadioVan.fm

Онлайн

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը 40 հազարից դառնում է 100 հազար դրամ

2021-08-27 18:24 , Политика, 1052

ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, նկարչի և ճարտարապետի պատվովճարը 40 հազարից դառնում է 100 հազար դրամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել ՀՀ ««Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը և դրա չափը սահմանելու մասին» որոշման մեջ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց համար սահմանված 40000 պատվովճարը ավելացնելով 60000 դրամով։

Որոշման ընդունման նպատակն է ապահովել համընդհանուր ճանաչում ունեցող, արվեuտի զարգացման գործում մեծ և բացառիկ վաuտակի համար պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի տրամադրումը:

Համաձայն որոշման հիմնավորման՝ մշակույթի ոլորտում տասնամյակներ շարունակ կուտակվել են արվեստագետների սոցիալական վիճակին առնչվող լրջագույն խնդիրներ: Դրանց շարքում հատկապես խոցելի են ինքնազբաղ արվեստագետները և կենսաթոշակառու գործիչները, որոնք տասնամյակներ շարունակ առանց զգալի ֆինանսական եկամուտների և հաճախ զուրկ լինելով սոցիալական երաշխիքներից՝ անձնվիրաբար ծառայել են Հայաստանի մշակութային կյանքի պահպանման և զարգացման գործին:

Կոչումները, բացի սիմվոլիկ նշանակությունից, ունեն նաև ֆինանսական աջակցության նպատակ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քաղաքացի հանդիսացող` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:

Ուստի, ՀՀ կառավարությունը կարևոր է համարում հատկացվող միջոցները 100000 ՀՀ դրամ սահմանելը՝ առավել ևս նկատի ունենալով նշված անձանց տարիքը և համավարակով պայմանավորված լրջագույն տնտեսական և սոցիալական խնդիրները:

Лента

Рекомендуем посмотреть