Կառավարությունն անելու է հնարավորը՝ հավաքների մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար․ նախարար Կարապետյան - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունն անելու է հնարավորը՝ հավաքների մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար․ նախարար Կարապետյան

2021-08-27 16:09 , Политика, 1671

Կառավարությունն անելու է հնարավորը՝ հավաքների մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար․ նախարար Կարապետյան

Արվելու է առավելագույնը, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. այդ մասին եռամսյա հավաքների մասնակիցների հետ հանդիպմանը վստահեցրել է ՀՀ պաշտպանության նախարարԱրշակ Կարապետյանը՝ ընդգծելով, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։

Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ, զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։

Նա հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։

Հիշեցնենք՝ Հայաստանում օգոստոսի 25-ից մեկնարկել և մինչև նոյեմբերի 25-ը ընթանալու են եռամսյա վարժական հավաքներ։ Դրանցում ներգրավված պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններն, ըստ անհրաժեշտության, կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Պաշտպանության նախարարությունից նշել էին, որ հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն։

Лента

Рекомендуем посмотреть