Սեպտեմբերի 1-ից փոստային ծառայություններն այսուհետ մատուցվելու են միայն հաճախորդների նույնականացումը իրականացնելուց հետո․ քաղաքացիներին տեղեկացնում են «Հայփոստ» ընկերությունից՝ ընդգծելով, որ փոփոխությունն արվում է իրականացվող տեխնիկական վերազինման շրջանակում։
Ընդգծվում է, որ նույնականացումն անհրաժեշտ է իրականացնել մեկ անգամ, ուստի հաճախորդներին հորդորվում է սեպտեմբերի 1-ից առաջին անգամ փոստային բաժանմունք այցելել վավեր անձնագրով/ID քարտով, տրամադրել հեռախոսահամար կամ բաժանմունքի աշխատակցին մոտենալիս նշել վավեր անձնագրի/ID քարտի սերիան և համարը: