Հայաստանը Թուրքիայից եկող դրական ազդակերին դրական ազդակով կպատասխանի․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը Թուրքիայից եկող դրական ազդակերին դրական ազդակով կպատասխանի․ Փաշինյան

2021-08-27 15:07 , Политика, 1319

Հայաստանը Թուրքիայից եկող դրական ազդակերին դրական ազդակով կպատասխանի․ Փաշինյան

Հայաստանը Թուրքիայի կողմից դրական ազդակները կգնահատի, այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանի։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի գնահատմամբ՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։

«Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից: Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,-մասնավորապես ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, այդ երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, օրերս ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ Նա նաև ընդգծել է, թե «Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել»։

Հավելելենք՝ ՀՀ կառավարությունը 2021-2026 թթ․ գործունեության ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում ամրագրել է՝

«Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»։

Лента

Рекомендуем посмотреть