Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ 2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:
Տեղեկացվում է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն, նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1651 աճյուն: