«Մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը»․ Ս․ Օհանյան - RadioVan.fm

Онлайн

«Մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը»․ Ս․ Օհանյան

2021-08-26 15:43 , Политика, 834

«Մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը»․ Ս․ Օհանյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակել է Կառավարության հնգամյա ծրագրի՝ օգոստոսի 24-ից սկսված քննարկումը։

«Ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին»,-«Հայաստան» խմբակցության անունից Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում շեշտել է Սեյրան Օհանյանը։

«Այդ ծրագիրը տպավորություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, տարածաշրջանում մեր պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, չեն առաջացել ահռելի անորոշություններ մեր երկրի համար: Այս իրողությունը դուք պետք է քաջ գիտակցեք, և հասկանաք, որ դրա պատասխանատվությունն այսօրվա քաղաքական իշխանությունն է կրում։ Չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական, անվտանգության միջավայրի փխրունությունը, սպառնալիքների ուժգնացող վիճակը, տարածաշրջանային դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական-ռազմավարական վերանայում կատարել և ունենալ զինված ուժերի բարեփոխումների կամ զարգացման պլան, այլ հույսներս դրել ենք Քննչիչ հանձնաժողովի վրա, մինչդեռ դա պետական կառույցները պետք է կատարեն, իսկ ծառայության ժամկետի նվազեցումը, իմ կարծիքով, ոչ ժամանակին ու պոպուլիստական քայլ է»,-հայտարարել է Օհանյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրի քվեարկությանը չի մասնակցի:

«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը: Իհարկե կողմ ենք տարանցիկ դերակատարությանը, և այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց պետք է լինի միայն ու միայն մեր ազգային և պետական շահերից բխած խելամիտ լուծումներով: Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակում»,-հավելել է Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть