Եգիպտոսում երեկ տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երբ երկու եկեղեցիներում պայթյունների հետևանքով զոհվեց ավելի քան չորս տասնյակ մարդ, երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսին երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել:
Այդ մասին պետության ղեկավարը հաղորդել է ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում:
Հիշեցնենք, պայթյունը տեղի էր ունեցել Ծաղկազարդի տոնի առթիվ Տանտա և Ալեքսանդրիա Ղպտի Ուղղափառ եկեղեցիներում մատուցվող պատարագի ժամանակ: