ՀՀ-ում վաղվանից մեկնարկող եռամսյա հավաքների մասնակիցներին հորդորվում է ներկայանալ առանց սմարթֆոնների - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում վաղվանից մեկնարկող եռամսյա հավաքների մասնակիցներին հորդորվում է ներկայանալ առանց սմարթֆոնների

2021-08-24 15:37 , Общество, 1497

ՀՀ-ում վաղվանից մեկնարկող եռամսյա հավաքների մասնակիցներին հորդորվում է ներկայանալ առանց սմարթֆոնների

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) օգոստոսի 25-ից մեկնարկող եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում և հորդորում էի թիվս այդ սահմանափակումների՝ հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաև այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ:

ՊՆ-ն տարածած հայտարարությամբ շեշտում է՝ պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները:

Հայտնել էինք, որ Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն։ Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։

Лента

Рекомендуем посмотреть