Քննչականն առաջարկում է համաներել ոչ ծանր հանցանքների համար մեղադրվող, կասկածվող, դատապարտված անձանց, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին - RadioVan.fm

Онлайн

Քննչականն առաջարկում է համաներել ոչ ծանր հանցանքների համար մեղադրվող, կասկածվող, դատապարտված անձանց, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին

2021-08-24 15:31 , Право, 1257

Քննչականն առաջարկում է համաներել ոչ ծանր հանցանքների համար մեղադրվող, կասկածվող, դատապարտված անձանց, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին

ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) առաջարկում է համաներում կիրառել մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցագործությունը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին:

«Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն արդեն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման՝ e-draft.am միասնական հարթակում է:

«Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»,-նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորմամբ՝ ակնկալում է քննչականը։

Лента

Рекомендуем посмотреть