Կեսարյան հատումից հետո Թալինի բուժկենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել. հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Կեսարյան հատումից հետո Թալինի բուժկենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել. հարուցվել է քրգործ

2021-08-23 17:55 , Право, 1690

Կեսարյան հատումից հետո Թալինի բուժկենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել. հարուցվել է քրգործ

2021թ. օգոստոսի 20-ին Թալինի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կեսարյան հատումից հետո բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել՝ ծնված 1990թ.:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հերթապահ բուժանձնակազմը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ծննդկանի մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть