Պուտինի հրամանով ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով - RadioVan.fm

Онлайн

Պուտինի հրամանով ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

2021-08-23 17:14 , Наука, HiTech, 1198

Պուտինի հրամանով ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի օգոստոսի 16-ի հրամանով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդմամբ՝ Բագրատ Ալեքյանըհամաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է: Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետնէ Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով: Նա Ռուսատանի առողջապահական համակարգում բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցնում: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում։ 1992 թվականից զբաղեցրել է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահի պաշտոնը: Բագրատ Ալեքյանը ՌԴ առողջապահության նախարարության և Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահն է, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահը, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավարը։

Բագրատ Ալեքյանն ավելի քան 700 գիտական աշխատության՝ այդ թվում 11 մենագրության և գրքի հեղինակ է: Նրա աշխատությունները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին։ Իր գիտական մշակումների և դրանք կիրառության մեջ դնելու համար Բագրատ Ալեքյանը2015թվականին արժանացել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակի:

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհավորում են մեծանուն գիտնականին և բժշկին, մաղթում նորանոր գիտական հաջողություններ:

Лента

Рекомендуем посмотреть