Ջաբրայիլի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում երեկ դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի Հայաստանում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Ըստ գերատեսչության՝ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։