ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տարածած հայտարարությամբ հայտնում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։
Պաշտպանական գերատեսչությունն արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում է ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին: