Մարտական հենակետում 3 զինծառայողների մահված դեպքով ՄԻՊ-ը վարույթ է սկսել - RadioVan.fm

Онлайн

Մարտական հենակետում 3 զինծառայողների մահված դեպքով ՄԻՊ-ը վարույթ է սկսել

2021-08-19 14:57 , Право, 1818

Մարտական հենակետում 3 զինծառայողների մահված դեպքով ՄԻՊ-ը վարույթ է սկսել

Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը, նշել, որ բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:

Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:

«Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ, հիշեցնենք, պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են երեք զինվորների դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Նրանք են՝շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանը, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանը, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանը։

Лента

Рекомендуем посмотреть