Չտարածել կեղծ տեղեկություններ մարտական հենակետում զինծառայողների մահվան պատճառների վերաբերյալ․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Չտարածել կեղծ տեղեկություններ մարտական հենակետում զինծառայողների մահվան պատճառների վերաբերյալ․ ՊՆ

2021-08-19 13:59 , Общество, 1035

Չտարածել կեղծ տեղեկություններ մարտական հենակետում զինծառայողների մահվան պատճառների վերաբերյալ․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։

«Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։

Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ, պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Նշվել էր, որ դեպքի հանգամանքները պարզվում են։

Лента

Рекомендуем посмотреть