Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստան:
Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության հաղորդմամբ՝ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: