ՀՀ է ներկրվել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 200 հազար դեղաչափ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ է ներկրվել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 200 հազար դեղաչափ

2021-08-18 14:01 , Общество, 1424

ՀՀ է ներկրվել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 200 հազար դեղաչափ

Բանակցությունների շնորհիվ` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ՝ 200 հազար դեղաչափ՝ 100 հազար անձի համար։

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում։

Տեղեկացվում է, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Առողջապահական գերատեսչությունից ընդգծում են՝ Covid-19-ի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը, և երկրում պատվաստանյութերի նկատմամբ աճում է հանրային պահանջարկը։

Վերջին շրջանում, վարակման դեպքերի աճով պայմանավորված, կարևորվում է պատվաստումային գործընթացում հասարակության ներգրավվածությունը, ինչին, նշվում է, կնպաստի նաև պատվաստանյութերի բազմազանությունը:

Лента

Рекомендуем посмотреть